Artsakhpress

Քաղաքական

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ:

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է:


Բաքվի հայկական ջարդերից 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է հակահայկական ռասիզմը կիրառել որպես պետական քաղաքականության առաջնահերթություն:

«Ֆրանսիա-Արցախ»բարեկամության շրջանակը միանում է ողջ աշխարհի հայությանը և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ոգեկոչելու Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցը:

Այդ օրը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարների ցուցումով հարյուրավոր հայեր զոհ դարձան Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված ջարդերին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զոհվեց 90 և վիրավորվեց 700 մարդ: Ադրբեջանը իրականացրեց այս ջարդերը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ և ժողովրդավարական պահանջին:

«Կոտորածներն ադրբեջանական իշխանությունների կողմից հասարակության խտրական տեսլականի արդյունքն էր, որն այսօր նույնպես Բաքվի ռեժիմի վարած քաղաքականության մասն է կազմում», հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Շրջանակը հիշեցնում է, որ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչությունը արմատախիլ անելուն միտված լայնածավալ զինված հարձակման նախաբանն էին: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, որից 1994 թ. Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակով դուրս եկան, վերջիններիս դրդեց բնաջնջումից խուսափելու համար անկախություն հռչակել: Շրջանակը հիշեցնում է նաև, որ բազմաթիվ առիթներով Ադբրեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը «ողջ աշխարհի հայերին» բնորոշել է որպես «Ադբրեջանի թշնամիներ», և որ Ադրբեջանի քաղաքականության տևական և գիտակցված այս գիծը Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է:

«Բանակցություններ սկսելու համար նախ պետք է ընդունել հակառակորդի գոյությունը և չոտնահարել նրա անքակտելի իրավունքները։ Երբ Ադրբեջանի նախագահը պարգևատրում է հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, երբ նա այրում է հայ հեղինակների գրքերը, ձերբակալում է Արցախ այցելած զբոսաշրջիկներին, կամ իր երկրում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությանը պատկանող կոթողները, դրանով իսկ ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցելու և, առավել ևս, խաղաղության համաձայնագիր կնքելու», եզրափակել է Գի Տեսիեն:

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին հաշվի առնել Հարավային Կովկասում առկա քաղաքական իրողությունները և ապահովվել Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղան՝ համաձայն 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի դրույթների:

Հաղորդագրության ֆրանսերեն բնօրինակը

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search