Artsakhpress

Միջազգային

ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում

ՌԴ Պետականն դուման համաձայնություն է տվել նախագահի կողմից Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակմանը:

ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում

ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, ձեռնպահ է մնացել 41-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը միաձայն կաջակցի Միշուստինի թեկնածությանը: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով՝ լիբերալ-դեմոկրատների կուսակցության պատգամավորների մեծամասնությունը մտադիր էր աջակցելու Միշուստինին: ՌԴԿՊ-ն ձեռնպահ մնալու որոշում էր կայացրել:
Աշխատանքի ընդմիջմանը լիագումար նիստին գրանցվել էր 438 պատգամավոր:
Նախօրեին Դմիտրի Մեդվեդեւը նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search