Artsakhpress

Հասարակական

Գազասպառման համակարգում մատակարար-բաժանորդ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել գազասպառման համակարգում մատակարար-բաժանորդ պայմանագրերի վերակնքման մասին:

Գազասպառման համակարգում մատակարար-բաժանորդ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգվել է

Գազասպառման համակարգում մատակարար-բաժանորդ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հանձնաժողովի 2019 թվականի մարտի 27-ի N 5-Ն որոշման համաձայն՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը գանձվում է գազասպառման համակարգում այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրի տեղադրման դեպքում:

Մատակարար-բաժանորդ պայմանագրերի վերակնքման մասով հայտնում ենք, որ պայմանագրերի վերակնքման համար սահմանված ժամկետը Հանձնաժողովի 2019 թվականի տարեվերջյան նիստով մեկ անգամ ևս երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:

Պայմանագրերի վերակնքումը անհրաժեշտ է բնական գազի մատակարարման գործընթացի անընդհատության ապահովման համար և ուղղակիորեն չի ենթադրում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման պարտավորության ստանձնում, քանի դեռ տեղադրված չեն վերը նշված ազդանշանային սարքերը, ինչպես նաև պատշաճ իրականացված չեն տեխնիկական սպասարկման ծառայության մեջ ներառվող աշխատանքները, և առկա չեն ծառայությունների մատուցման նպատակով երկանգամյա այցերի արդյունքում հաշվարկային կիսամյակների համար կազմված՝ երկկողմ ստորագրված ակտերը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search