Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել Է կանգնեցնել Էհիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը:
Ճապոնիայում դատարանը կարգադրել Է կանգնեցնել «Իկատա» ատոմակայանի ռեակտորը
Այդպիսով դատարանը բավարարել Է տեղի մի քանի բնակիչների հայցը, որոնք պնդում Էին, որ անվտանգության հաստատված ստանդարտները հաշվի չեն առնում այն ռիսկերը, որոնք առաջանում են երկրաշարժերի եւ հրաբուխների ժայթքումների ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է ատոմակայանից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ասո հրաբխի հնարավոր ժայթքմանը:
«Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորն իր աշխատանքը վերսկսել Է 2018 թվականի հոկտեմբերին: Այդ կայանը միակն Է Սիկոկուում՝ Ճապոնիայի չորս գլխավոր կղզիներից ամենափոքրում, գտնվողներից:
Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարը Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային կայաններին բաժին Էր ընկնում 30 տոկոս: Այժմ Ճապոնիայում աշխատում Է ութ ռեակտոր հինգ կայաններում, իսկ կառավարությունը մտադիր Է մոտ ապագայում շարունակել ատոմակայանների մասնակի վերագործարկման քաղաքականությունը, հողորդել Է ՏԱՍՍ-ը: