Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան և Վրաստանը բողոք են ներկայացրել Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի գործունեության դեմ

Ուկրաինան ու Վրաստանը բողոք են ուղարկել Ծովագնացության միջազգային կազմակերպություն (International Maritime Organization, IMO)` Ռուսաստանի «ոչ իրավաչափ» գործունեության վերաբերյալ, որը, իրենց խոսքերով, խանգարում է որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնել Սև և Ազովյան ծովերում, ինչպես նաև Կերչի նեղուցում:

Ուկրաինան և Վրաստանը բողոք են ներկայացրել Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի գործունեության դեմ

Ուկրաինան և Վրաստանը բողոք են ներկայացրել Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի գործունեության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am:
Ուկրաինա-վրացական համատեղ փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել Եվրամիության երկրների պատվիրակություններն ու ԱՄՆ-ն:
Բացի այդ, հաղորդվում է, որ Ուկրաինան բողոք է ներկայացրել նույն կազմակերպությանը` կապված Ազովի ծովի ջրերում և Կերչի նեղուցում НАВТЕКС-Новороссийск ռադիոկայանի ոչ իրավաչափ ընդլայնման հետ:
Ուկրաինական կողմը պնդում է, որ ծովագնացության տեղորոշման անվտանգության տեղեկատվությունը պետք է տարածվի միայն Բերդյանսկում գտնվող ուկրաինական ռադիոկայանի կողմից:
«Կոչ ենք արել կազմակերպությանը քննել ՌԴ-ի անօրինական և միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են տեղորոշման անվտանգությանը»,-ասված է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Ազովյան ծովի միջազգային-իրավական կարգավիճակը որոշվել է 2004 թվականի ռուս-ուկրաինական պայմանագրով, որը երկու կողմերն էլ վավերացրել են: Համաձայն այդ փաստաթղթի` Ազովի ծովը համարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներքին ջրերի մի մասը, ինչը նշանակում է, որ արտասահմանյան ռազմանավերը, առանց այս երկրների համաձայնության, չեն կարող մտնել Ազովի ծով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search