Artsakhpress

Միջազգային

Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։

Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա են օգտագործում, իսկ ցուցարարները զինված են ծառի ճյուղերով ու քարերով, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:

Գնաճի, կյանքի վատ պայմանների պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են: Բանկերը սահմանափակել են խնայողություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, որն ավելի է զայրացրել նրանց: Ցուցարարները դրամական բանկոմատներ են ջարդել:

Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ՝ վերջին օրերին տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով: Այսօրվա բախումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքի կենտրոնում ցուցարարները երթ են անցկացրել:

«Եթե մարդիկ սոված են, նրանք կուտեն իրենց իշխանավորներին», - գրված էր ցուցարարների պաստառի վրա:

    Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

    Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

    Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

    ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

    Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

    Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

    Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

    «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

    Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

    Search