Artsakhpress

Սփյուռք

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Սրբոց Հակոբյանց միաբանությունը լիարժեք կերպով կատարում են Սուրբ երկրի սրբավայրերում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության՝ իրենց վերահապված առաքելությունը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ պարզաբանելով Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշելու առիթով տեղի ունեցած միջադեպը:
Նա մասնավորապես նշել է, որ հունվարի 18-ին և 19-ին Հայ առաքելական եկեղեցին ըստ «ստատուս քվոյի» իրավունք ունի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշելու Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում: Ըստ ստատուս քվոյի՝ երեք համայնքների (հայ, հույն եւ լատին) կողմից նախապես պատրաստված ծրագրի՝ հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, Սրբոց Հակոբյանց միաբանությունը ՝ հանդիսամոլությամբ Երուսաղեմի Հայ պատրիարքի եւ ուխտավոր ու հավատացյալ ժողովրդի, հանդիսավոր մուտք է գործում Սուրբ Ծննդյան տաճար:
Հայոց Սուրբ Ծննդյան տոնի օրը Ծննդյան Սուրբ Այրը 24 ժամ պատկանում է հայերին: Սուրբ Այրի խորանի վրա տեղադրվում են հայկական սրբապատկեր, ավետարան և երկու մոմակալ: Եվ հունվարի 18-ին, Հայոց ճրագալույցի պատարագից հետո հույներն իրավունք ունեն Սուրբ Այրի մեջ խնկարկություն անելու: Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ, սակայն, այս տարի հույները պահանջել են իրենց խնկարկության ժամանակ հանել Սուրբ Այրի հայկական սրբապատկերը, ավետարանը եւ մոմակալները եւ իրենց սրբապատկերը դնել, ինչը մերժվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք:

Բանակցությունների արդյունքում և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի անձնական խնդրանքին ընդառաջելով, որոշվել է արտոնել միայն 2020 թվականի համար առանց հայերի՝ սրբապատկերը, ավետարանը և մոմակալները հանելու, հույների խնկարկության ժամանակ իրենց սրբապատկերը բռնել Սուրբ Այրի խորանի դիմաց:

Խնկարկության ժամանակ ոստիկանները բռնել են հույների սրբապատկերը, որը խնկարկությունից անմիջապես հետո դուրս է բերվել Սուրբ Այրից: Դիվանապետը կարևոր  է համարել արձանագրել, որ 2020թ. հունվարի 18-ին Հայ Եկեղեցու իրավունքի խախտում չի արձանագրվել, և համաձայնությունը եղել է միայն 2020 թվականի համար: Տոնից հետո կողմերը ժողով պիտի անցկացնեն եւ խնդիրը լուծեն՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search