Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գոռ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականին, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում: 2014 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ: Իր զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակում: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների:
2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է Մատաղիսի մարտական դիրքեր իր զինակից ընկերներին սնունդ հասցնելու ճանապարհին։
Մերօրյա հերոսը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search