Հունվարի 22-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա օրերի եղանակի տեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում գիշերը կլինի -2 -60C, ցերեկը՝ +4 +90C, նախալեռնային շրջաններում գիշերը՝-7 -100C, ցերեկը՝ +1 + 50C:
Հունվարի 23-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով: