Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 30 տարեկան:
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վարդան Թադևոսյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարդան Թադևոսյանը ծնվել է 1990 թվականին, Շիրակի մարզի Գետափ գյուղում: Դեռևս 1995 թվականից ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախ: Ամուսնացած էր, ունի 2 դուստր։ 2011 թվականից սկսած Վարդանը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Հադրութի շրջանի N զորամասերից մեկում։
2016 թվականի ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Վարդանը զոհվել է ապրիլի 4-ին Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: