Artsakhpress

Տնտեսական

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 46.7%-ով. նախարար

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԱՀ է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 28 հազար 588-ի փոխարեն. գրանցվել է 46.7% աճ:

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 46.7%-ով. նախարար

Արցախ այցելած  զբոսաշրջիկների   թիվն աճել  է  46.7%-ով. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  այսօր  կայացած   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության    մամուլի ասուլիսին ասել է  նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Ներկայացնելով  զբոսաշրջիկների  քանակն  ըստ երկրների՝  նախարարը նշել  է, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է  ժամանել 19  հազար 160 քաղաքացի, ԱՄՆ-ից՝  7 527, Ֆրանսիայից՝ 1 661, Գերմանիայից՝ 765, Լիբանանից՝ 699, Լեհաստանից՝ 685, Չինաստանից՝  671, Արգենտինայից՝ 594, Կանադայից՝ 575, Սիրիայից՝ 568:
 
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) թիվն  աճել է 29-ով՝ կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի: Անցած տարի  ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոց է այցելել 15 հազար  95 մարդ: 2019 թվականին Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ են այցելել  1076 զբոսաշրջիկներ: 2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը «Tourist bus» ծառայությունից օգտվել  է 2254 մարդ»,-մասնավորապես ասել է  Լ. Հովհաննիսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search