Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի և Պակիստանի «անսկզբունքային համագործակցությունը» հակամարտությունների հարցում

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։

Ադրբեջանի և Պակիստանի «անսկզբունքային համագործակցությունը» հակամարտությունների հարցում

Ադրբեջանի և Պակիստանի «անսկզբունքային համագործակցությունը» հակամարտությունների հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդարգության, վարչապետ Խանը նշել է, որ ԼՂ հարցում Պակիստանը սատարում է  Ադրբեջանի «արդար դիրքորոշումը» և երբեք «ագրեսիվ» Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի: Նախագահ Ալիևն էլ իր հերթին նշել է, որ Քաշմիրի հարցում Ադրբեջանը մշտապես աջակցել է Պակիստանին։ Պակիստանի ԱԳՆ տարածած հաղորդարգության մեջ ևս խոսվում է հակամարտությունների հարցով միմյանց շարունակական աջակցության մասին։ Պակիստանյան կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նաև Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում Ջամմու և Քաշմիրի հարցով շփման խմբում աջակցության համար, հայտնում է Panorama.am։
Այն, որ Ադրբեջանն ու Պակիստանը հակամարտությունների հարցում միմյանց մշտապես սատարում են, նորություն չէ։ Հիշենք նաև, որ Պակիստանն այն եզակի երկրներից է, որ հրաժարավում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել` ի սատարումն Ադրբեջանի ԼՂ հարցում շարունակաբար հանդես է գալիս պրոադրբեջանական հայտարարություններով, այդ թվում նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։
Ուշադրության է արժանի այն, որ փոխադարձ աջակցությունն արվում է ընդհանրական լեզվով՝ առանց հակամարտությունների կարգավորման բովանդակային հարցերին անդրադարձի։ Տեսքտում բացակայում է Ադրբեջանի համար այդքան ցանկալի տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման վերաբերյալ նշումը։ Չկա նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին հղում, որն անկյունաքարային նշանակություն ունի Քաշմիրի հարցում Պակիստանի դիրքորոշման համար։ Այսինքն հակամարտության հարցում այս երկու երկրների փոխադարձ աջակցությունը պայմանավորված չէ միջազգային իրավական սկզբունքներով։ Այն բխում է այլ հանգամանքներից, որոնց թվում կրոնական համերաշխությունը վերջին տեղում չէ։ Օրինակ, Ադրբեջանը և Պակիստանը հակամարտությունների հարցով սերտորեն համագործակցում են Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում։ Այս համատեքստում հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընունված ԻՀԿ բանաձևերում մինանշանակ ընդգծվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Քաշմիրի վերաբերյալ փաստաթղթերում՝ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման կարևորությունը»։
Ստացվում է, որ հակամարտությունների կարգավորման հարցում Ադրբեջանը և Պակիստանն ունեն սկզբունքային տարբեր մոտեցումներ, բայց եռանդուն կերպով աջակցում են միմյանց։ Այս «անսկզբունքային համագործակցությունը», եթե կարելի է այդպես ասել, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ միջպետական հարաբերություններում ոչ միշտ են կարևորվում իրավական նորմերը, որ կան այլ իրողություններ, որոնք ավելի մեծ ազդեցություն են թողնում երկրների վարքագծի վրա։
Պետք է ընդունել, որ նման համագործակցության պակաս համաշխարահային քաղաքականության մեջ չկա։ Բայց և այնպես, Պակիստանի հետ ամուր կապերը պարադոքսալ կերպով թուլացնում են հենց Ադրբեջանի անճկուն, չափազանցված «լեգալիստիկ» դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, այն է՝ որ խնդիրը պետք է կարգավորվի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ճիշտ է, իրավական շրջանակները պետք  է հարգվեն, սակայն դրանց ծայրահեղ միակողմանի մեկնաբանությունները հանգեցնում են փակուղիների՝ երբեմն ձգձգված հակամարտությունների տեսքով։ Յուրահատուկ է նաև այն, որ Ադրբեջանն իր իբրև թե իրավական հիմնավորված քաղաքականությունն առաջ է մղում ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով։
Ինչևէ, Պակիստանի կողմից Հայաստանի չճանաչումը, ըստ էության, չի ազդում ո՛չ Հայաստանի վրա՝ որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի վրա՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակակից օրինակի։ Իսկ հայ-հնդկական հարաբերությունների շարունակական զարգացումը իրական հակակշիռ է ադրբեջանա-պակիստանյան ձգտումներին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search