Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում Է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին:
ԱՄՆ-ը «Ղուդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Եթե Քաանին շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն Է սպասում: Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել Է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, դա Էլ հենց նախագահը ցուցադրել Է (Սոլեյմանիի սպանության օրը)»,-հայտարարել Է Հուքը:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, եւ նշել Է, որ հասարակ իրանցիները տառապում են երկրում գործող ռեժիմի պատճառով:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն Է իրականացրել, ի պատասխան Իրանը հարվածներ Է հասցրել իրաքյան այն ռազմակայաններին, որտեղ ԱՄՆ-ի զինվորականներ են տեղաբաշխված:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: