Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ուրախ է Սերգեյ Լավրովի` ՌԴ արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Ես նորից դուետով կերգեմ Լավրովի հետ». Սերբիայի արտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Հիանալի է, որ Սերգեյ Լավրովը մնացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնում, քանի որ ես սովոր եմ երգել նրա հետ և չէի ցանկանա փոխել դուետի կազմը: Ինձ ուրախացրել է այն լուրը, որ Լավրովը կմնա իմ գործընկերը: Նա Սերբիայի և մեր ժողովրդի մեծ ընկերն է: Միջազգային ասպարեզում ամեն քայլի նա պաշտպանել է մեր շահերը` հարգելով Սերբիայի տարածքային ամբողջականությունը, և հետ է մղել հարձակումները, որոնք ուղղված էին մեր ժողովրդին ցեղասպանության համար մեղադրելուն»,-ասել է Դաչիչը:
2015 թվականի դեկտեմբերին Իվիցա Դաչիչը (այն ժամանակ նա նաև ԵԱՀԿ նախագահն էր) և Սերգեյ Լավրովը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական համաժողովի բացմանը միասին երգել էին ռուսական «Подмосковные вечера» երգը: