Artsakhpress

Հասարակական

Անցած տարում պետա-իրավական փորձաքննության են ենթարկվել շուրջ 852 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

Անցած տարում պետական-իրավական փորձաքննության են ենթարկվել շուրջ 852 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, որոնցից 77-ը` օրենքի և 775-ը` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:

Անցած տարում պետա-իրավական փորձաքննության են ենթարկվել շուրջ 852 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

Անցած տարում պետա-իրավական փորձաքննության են ենթարկվել շուրջ 852 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ավելացրել, որ դրանց վերաբերյալ տրվել են գործող օրենսդրության պահանջներից բխող մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են:

Նախարարը նշել է, որ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդին է ներկայացվել «ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ԱՀ օրենսգրքի նախագիծը, «Հասարակական կազմակերպությունների մասին», ««Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Տեղական հանրաքվեի մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ուսումնասիրվել են ԱՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` ««ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», Էդուարդ Աղաբեկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», Վարդգես Ուլուբաբյանի և Սերգեյ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` ««Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց արդյունքում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Կազմակերպվել և իրականացվել են «ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ԱՀ օրենսգրքի նախագծի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ու իր հարակից օրենքների նախագծերի փաթեթի և «Հանրագրերի մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ հանրային քննարկումներ, որին մասնակցել են շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Օրենքով սահմանված կարգով հաշվառվել, համակարգվել և պահպանվել են 2019 թ.-ին ստացված ԱՀ իրավական ակտերի պաշտոնական օրինակները:

Մամուլի ասուլիսին Ա. Դանիելյանը ներկայացրել է նաև օրենքների այն նախագծերը, որոնք մշակվել և սահմանված կարգով ընթացքավորվել են:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search