Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում 2019 թվականին ընթացքավորվել է շուրջ 252 հարցում` քաղաքացիական կացության ակտային գրանցումների պատճեններ, վկայականների կրկնօրինակներ և ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ ստանալու մասին:
Անցած տարում ՔԿԱԳ բաժնում ընթացքավորվել է շուրջ 252 հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ գործակալության կողմից ՌԴ է ուղարկվել 1 հարցում: Տրվել է թվով 175 ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Վերջինիս թիվը, 2018 թ.-ի համեմատությամբ, նվազել է 31-ով: Նշված տեղեկանքներից 88-ը տրվել են տղամարդկանց, իսկ 87-ը կանանց: «ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ներկայացրած ծննդյան, ամուսնության ակտերի գրանցման վերականգնման, անվան, հայրանվան, ազգանվան փոխման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման, փոփոխման և լրացման վերաբերյալ նյութերը մանրակրկիտ ուսումնասիրվել, ստուգման են ենթարկվել, որի արդյունքում հաստատվել են 134 եզրակացություններ: Հաստատված եզրակացություների թիվը համեմատած 2018 թվականի հետ նվազել է 44-ով: Նշված եզրակացություններից 19-ը վերաբերում է ակտերի գրանցման վերականգնմանը, 36-ը` անվան, հայրանվան, ազգանվան փոխմանը և 79-ը` (89) ակտային գրանցումների ուղղմանը, փոփոխմանը և լրացմանը»- ավելացրել է Ա. Դանիելյանը:
Նախարարը նշել է,որ գործակալության կողմից յուրաքանչյուր ամիս ստուգման է ենթարկվել քաղաքացիական կացության ակտային գրանցումների լրացման օրինականությունն ու հիմնավորվածությունը: ՔԿԱԳ տարածքային բաժինների աշխատանքային գործունեության մասին վիճակագրական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ վերջիններիս կողմից կատարվել են 4507 (4.850) քաղաքացիական կացության ակտային գրանցումներ: Կազմված ակտային գրանցումների քանակը համեմատած 2018 թվականի հետ նվազել է 343-ով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-: