Անցած տարում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի կողմից ընթացքավորվել է 974 գրություն, որից 633-ը էլեկտրոնային կառավարման նոր ծրագրով:
ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման նոր ծրագրով թվայնացվել է 27 հազար 437 ամուսնության ակտային գրանցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նոր ծրագրում թվայնացվել է 27 հազար 437 ամուսնության ակտային գրանցում:
Ա. Դանիելյանը նշել է, որ ՔԿԱԳ հանրապետական արխիվի համակարգմանն ու պահպանությանն են հանձնվել ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից գրանցված 4.507 (4850) ակտային գրանցումների երկրորդ օրինակները: ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 9 միլիոն 30 հազար (8 միլիոն 802 հազար) դրամ պետական տուրք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: