Artsakhpress

Միջազգային

Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին առաջարկել է անվտանգության համատեղ միջոցառում անցկացնել:

Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել

Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքերով՝ այդպիսի հանդիպումը հսկայական դեր կարող է խաղալ արդիական մարտահրավերների եւ սպառնալիքների պատասխանների համատեղ որոնումներում, փոխանցոում է news.am-ը:
«Պետք է զգոն լինել եւ բաց չթողնել, չանտեսել, երբ առաջանում են ատելության, շովինիզմի, հակեսեմիտիզմի առաջին ծիլերը, երբ ակամա սկսում են խրախուսել քսենոֆոբիան եւ նման կարգի երեւույթները։ Անցյալը մոռանալը, սպառնալիքների հանդեպ անտարբերությունը կարող են սարսափելի հետեւանքներ ունենալ։ Մենք պետք է արիություն ունենանք ոչ միայն այդ մասին ուղիղ խոսելու, այլեւ անելու ամեն բան, որ պաշտպանենք եւ պահպանենք խաղաղությունը։ Դրա օրինակ, իմ կարծիքով, կարող են եւ պետք է ծառայեն ՄԱԿ հինադիր-երկրները։ Հինգ տերություններ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»,- հայտարարել է Պուտինը Իսրայելում՝ ելույթ ունենալով Հոլոքոստին նվիրված համաշխարհային համաժողովում։
Նա առաջարկել է միջոցառում անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Նա հնարավոր հանդիպումն անվանել է կարեւոր եւ խորհրդանշական՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի հետ։
Իսրայելում անցկացվող համաժողովը նվիրված է խորհրդային զորքերի կողմից 1945թ․ հունվարի 23-ին նացիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

ՊԲ-ն հրապարակել է ևս 28 նահատակված զինծառայողների անունները

Search