Artsakhpress

Հասարակական

Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան կանգնակների տվիչի ահազանգի պատճառով

Գերատեսչությունը հավաստիացնում է, որ Airbus А320-ը ուրբաթ առավոտյան, ժամը 7.35-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 5.35-ին) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ինքնաթիռը, որի մեջ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ կային, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։

Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան կանգնակների տվիչի ահազանգի պատճառով

Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան կանգնակների տվիչի ահազանգի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եկատերինբուրգից Երեւան թռչող ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել, ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությանը։
«Բարձրություն հավաքելու ընթացքում կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել, այդ առնչությամբ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան... Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը չի վնասվել»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։
Քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները, գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառներն ու հանգամանքները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search