ԿՀՎ-ն արխիվային տվյալներ է հրապարակել «Հիտլերի գործակալ» Ստեպան Բանդերայի մասին
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տարբեր աղբյուրներից հավաքել և համակարգել է ուկրաինացի ազգայնականների և նրանց առաջնորդ Ստեպան Բանդերայի մասին տվյալները, մասնավորապես` նրա նկատմամբ հասարակության, լրատվամիջոցների և քաղաքական տարբեր ուժերի վերաբերմունքի մասին տեղեկությունները:
ԿՀՎ-ն արխիվային տվյալներ է հրապարակել «Հիտլերի գործակալ» Ստեպան Բանդերայի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Այս մասին վկայում է բաց հասանելիությամբ հրապարակված տեղեկանքը, որը 1951 թվականին «Սոցիալիստական տեղեկատու» ռուսալեզու ամսագրի թարգմանությունն է:
Հրապարակումը կոչվում է «Ստեպան Բանդերան և Ուկրաինական պետությունը 1941 թվականին», որում կարճ պատմվում է ուկրաինացի ազգայնականների և նրանց կատարած հանցագործությունների մասին:
«1941 թվականի հունիսի 30-ին ուկրաինացի ֆաշիստ և Հիտլերի պրոֆեսիոնալ գործակալ Ստեպան Բանդերան Լվովում հայտարարեց Արևմտյան Ուկրաինա պետության վերստեղծման մասին»,- ասվում է փաստաթղթում:
Հեղինակի խոսքով` Բանդերայի հինգ շաբաթական «պետությունում» վերացվեց ավելի քան 5 000 ուկրաինացի, 15 000 հրեա և մի քանի հազար լեհ:
Փաստաթղթի ներքևում թողած ստորագրությունը ցույց է տալիս, որ այն գաղտնազերծվել է` «Նացիստական ռազմական հանցագործների գաղտնազերծման մասին օրենքի» համաձայն:
Բանդերայի և ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները Ստեպան Բանդերան Ուկրաինայի ազգայնականների կազմակերպության և Ուկրաինական ապստամբական բանակի առաջնորդն է եղել, որը բազմաթիվ հանցագործությունների` այդ թվում 1943 թվականին լեհական ազգի զանգվածային ոչնչացման` Վոլինի կոտորածի հեղինակն է:
Պատերազմից հետո Բանդերան իր գործունեությունը շարունակել է Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունում, որի կենտրոնացված կառավարումը գտնվում էր Արևմտյան Գերմանիայում: Նա ղեկավարում էր ԽՍՀՄ տարածքում ուկրաինացի ազգայնականների գործողությունները: Սառը պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականներն ակտիվորեն օգտվել են արևմտյան երկրների հատուկ ծառայություններից Խորհրդային Միության դեմ պայքարում:
Նշվում է, որ Բանդերան թունավորվել է ՊԱԿ-ի գործակալի կողմից 1959 թվականի հոկտեմբերի 15-ին Մյունխենում: Թաղվել է 1959 թ.-ի հոկտեմբերի 20-ին Մյունխենի Վալդֆրիդհոֆ գերեզմանատանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: