Artsakhpress

Հասարակական

2019 թ-ին վերապատրաստվել է 110 բժիշկ. նախարար

2019 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել արցախցի 28 դիմորդ, որից 18-ը՝ պետական պատվերի շրջանակներում:

2019 թ-ին վերապատրաստվել է 110 բժիշկ. նախարար

2019  թ-ին  վերապատրաստվել է 110 բժիշկ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   այս  մասին     այսօր՝  հունվարի  24-ին  կայացած    մամլո  ասուլիսի   ժամանակ  ասել է  ԱՀ  առողջապահության  նախարար   Արայիկ  Բաղրյանը:
 
Նրա  խոսքով՝   հանրապետության շրջանները մասնագետներով համալրելու նպատակով Արցախի առողջապահության նախարարության միջնորդությամբ հետդիպլոմային մասնագիտացում անցնելու նպատակով կլինիկական օրդինատուրա է ընդունվել 23 բժիշկ, որից 6-ը՝ վճարովի հիմունքներով:
 
«Բոլորի հետ կնքվել են պայմանագրեր՝ ավարտելուց հետո համակարգում աշխատանքի անցնելու պայմանով։ 2019 թվականին աշխատանքի է ուղեգրվել 24 բժիշկ-մասնագետ, որից 7-ը՝ պետական նպատակային ուսումնառություն անցած շրջանավարտներ։ համաձայն կառավարության համապատասխան որոշման՝  2019 թվականին շրջանային բժշկական հաստատությունները բժիշկ մասնագետներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվել  պետական պատվերի շրջանակներում ուսումն  առած բժիշկ մասնագետին։ Ծրագրի շրջանակներում նորավարտ 4 բժիշկների աշխատավարձերին սահմանվել է 30-50 %  հավելավճար ու բնակվարձ։ Բացի այդ, շարունակվում է ֆինանսական աջակցություն տրամադրել նախկինում Հայաստանի Հանրապետությունից Արցախ տեղափոխված բժիշկ մասնագետներին՝ հավելավճարի ու բնակվարձի տեսքով։ Ծրագրից օգտվում է 30 բժիշկ»,-ավելացրել  է Ա. Բաղրյանը։
 
Նա  նշել է, որ, հետևողական աշխատանքների շնորհիվ, համագործակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների ու բարեգործական կազմակերպությունների հետ՝ ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով, համակարգի բժիշկ-մասնագետները մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում:
 
 
Նախարարը նաև  տեղեկացրել է, որ 2019 թվականին վերապատրաստվել է համակարգի 110 բժիշկ, որից 16-ը՝ արտերկրում, 56 անձանց համար կազմակերպվել են արտագնա դասընթացներ  Ստեփանակերտում՝  ընդ որում 22 մանկաբարձ-գինեկոլոգի և մասնավոր հիմունքներով գործունեություն ծավալող 34 ստոմատոլոգի համար։ Բացի այդ Հայ օգնության ֆոնդի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում 118 համայնքային բուժքույրերի համար անց են կացվել   արտագնա դասընթացներ։
 
«Կազմակերպվել են նաև մի շարք սեմինարներ ու գիտաժողովներ, որոնցից  են   5-րդ համահայկական միջազգային համագումարի շրջանակներում կազմակերպված սատելիտ սիմպոզիումներն Արցախում, որոնց  մասնակցել են համակարգի մոտ 70 բժիշկ ու 90 բուժքույր։  Համագումարի աշխատանքները Երևանում շարունակվել են հուլիսի 3-6-ն  ընկած ժամանակահատվածում, որին Արցախից մասնակցել է 30 բուժաշխատող։ Համագումարի կազմխորհրդի կողմից որոշվել է 2023 թվականի հուլիսին կայանալիք 6-րդ համահայկական բժշկական համագումարը կազմակերպել Արցախում, որի ընթացքում ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հանրահայտ բժիշկներ ու առողջապահության   ոլորտի կազմակերպիչներ։ 2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տարբեր բժշկական ծառայություններ իրականացնելու համար տրվել   է  21 բարդ լիցենզիա:  Ներկա դրությամբ մեր հանրապետությունում գործում է 151 լիցենզավորված սուբյեկտ, որից 78-ը բժշկական օգնության և սպասարկման (17 առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկ, 49 ստոմատոլոգիա և 12 այլ գործունեություն), 70-ը դեղատնային գործունեության  և 3-ը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման և մեծածախ առևտրի»,-ասել է  Ա. Բաղրյանը:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search