Artsakhpress

Միջազգային

Ռուսական Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին

Ռուսական Արմավիրի «Յունոստ» ստադիոնը անվանակոչվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 93-ամյա Նիկիտա Սիմոնյանի պատվին, հաղորդում է ռուսական Ֆուտբոլային ազգային լիգայի կայքը։ Միաձայն որոշումն ընդունել է Արմավիրի քաղաքային դուման։

Ռուսական Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին

Ռուսական Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am SPORT-ի փոխանցմամբ, այս ստադիոնում հանդես է գալիս Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Արմավիր» ակումբը։
Արմավիրը լեգենդար ֆուտբոլիստի եւ մարզիչի ծննդավայրն է։ Նա այս քաղաքի պատվավոր քաղաքացի է։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:
ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալի է արժանացել Մելբուրնի 1958թ. Օլիմպիական խաղերում, մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 
Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search