Artsakhpress

Հասարակական

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին

Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլորտում։

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց, որ գիտությունը աշխատատեղերի և կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է:
«Հայաստանում ու Եվրոպայում տնտեսական աճ գրանցելը հնարավոր կլինի միայն գիտելիքը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ Այս հարցում ԵՄ-ի և Հայաստանի նպատակները համընկնում են և, մենք կշարունակենք աջակցել  ՀՀ կառավարությանը գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշեց Վիկտորինը։
Նա շեշտեց, որ Հայաստանի՝ «Հորիզոն-2020» ծրագրին միանալը, երկրի առջև լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել Երևանի պետական բժշկական համալսարանի և եվրոպական բուհերի համագործակցությամբ։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ իրենց բուհի համար սա շատ կարևոր և պատմական պահ է, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության նման մակարդակի:
«Այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին և գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ Հատկանշական է, որ «COBRAIN» ծրագրի հաղթանակը գրեթե համընկել է մեր համալսարանի 100-ամյակի հետ։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաև բարձրաստիճան այրեր»,- նշեց նա։
Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում հիմնադրվելու է ուղեղի հետազոտման կենտրոն, որտեղ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բոլոր փոփոխությունները կիրականացվեն շատ խորը և միջազգային հաշվառելիության ձևաչափով: Կենտրոնը կստեղծվի 1 տարում և ծրագիրը տևելու 3 տարի:
Ուղեղի հետազոտման կենտրոնի ստեղծման համար ծախսվելու է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search