Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն հունվարի 21-ին հայտարարեց, որ Գլենդելի միացյալ կրթաշրջանի վարչության ընտրությունների ժամանակ ինքը նեցուկ է կանգնելու Նաիրի Նահապետյանին:
Պորտանտինոն զորակցելու է Նաիրի Նահապետյանի ընտրապայքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իր պաշտոնավարության ժամանակ Նաիրին միշտ որակյալ կրթություն է մատուցել աշակերտներին, և ես ուրախությամբ կսատարեմ նրա վերընտրման պայքարին»,- ասել է Է. Պորտանտինոն:
Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Պորտանտինոյին՝ իրեն զորակցելու համար:
Հիշեցնենք, որ Նաիրի Նահապետյանին զորակցելու որոշում են կայացրել նաև Գլենդելի Ուսուցիչների միությունը, Հայ Դատի հանձնախումբը և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցությունը: