Ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ նախագահ Թրամփը պահանջում է Յովանովիչի հրաժարականը
Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մի ձայնագրություն, որում լսվում է՝ ինչպես մի մարդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձայնով ասում է, որ ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին ազատեն աշխատանքից:
Ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ նախագահ Թրամփը պահանջում է Յովանովիչի հրաժարականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել էABC-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ խոսակցության մասնակիցները, հավանաբար, եղել են Թրամփի անձնական փաստաբանի՝ Ռուդի Ջուլիանիի նախկին բիզնես գործընկերներ Լև Պարնասը և Իգոր Ֆուրմանը:
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2018-ի գարնանը Թրամփի հյուրանոցում տեղի ունեցած ճաշի ժամանակ:
Ձայնագրության մեջ լսվում է, ինչպես են Պարնասն և Ֆուրմանը ասում Թրամփին, որ Յովանովիչը բացասաբար է արտահայտվել նրա մասին, ինչին էլ հաջորդում է մի դիտողությունը, որը վերագրում են ԱՄՆ նախագահին:
Լև Պարնասը, ով Ուկրաինայում կատարում է ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի հանձնարարությունը, իր խոսքով հարուցել է Սպիտակ տան ղեկավարի ցասումը:
Ձեռնարկատերը, իբր, համոզել է պետության ղեկավարին, որ Յովանովիչը ամնե հարմար առիթով կանխատեսում էր վերջինիս արագ իմփիչմենթ:
«Ազատվե՛ք, նրանից: Ազատեք նրան վաղը: Ինձ չի հետաքրքրում: Ազատեք նրան վաղը: Լա՞վ: Կատարե՛ք դա»,- ասել է Թրամփը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը չեն հերքել ABC-ի տեղեկատվությունը, և նշել են, որ նախագահը իրավունք ունի աշխատանքից ազատել սեփական վարչակազմի աշխատակիցներին, որոնք չեն պահպանում սատարում նրա օրակարգին:
Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան 2016-ին դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, իսկ 2019-ի մայիսին լքել է իր պաշտոնը Թրամփի անձնական պահանջով: Վերջինս, նրան մեղադրել է անհավատարմության մեջ: Յովանովիչը լքել է իր պաշտոնը նախքան ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնի ստանձնումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: