2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել Է 5974-ի:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի:
Ինչպես նշվում Է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ: Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:
Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է:
2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնդուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տեւեց ավելի քան կես տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: