Artsakhpress

Մշակույթ

Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Ընթացիկ տարվա հունիսի 20-ից մինչև հուլիսի 6-ը Արցախում երրորդ անգամ կանցկացվի «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

Արցախում կանցկացվի կավագործության երրորդ միջազգային սիմպոզիումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:

Նրա խոսքով՝ սիմպոզիումին մասնակցելու համար հայտերն արդեն իսկ ընդունվում են: Մասնագիտացված հանձնաժողովը մասնակցության հայտ ներկայացրածներից կընտրի ընդամենը 10 արվեստագետի։

«Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան՝ հատկապես քանդակագործության ոլորտում։ Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կավե զանգվածներ՝ տարբեր տեխնոլոգիական ոլորտների և բարձր ջերմաստիճանի համար, ինչպես նաև էլեկտրոնային և փայտե ջեռոցներ` կավը թրծելու համար։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում»,- մանրամասնել է Ա. Կապլանյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Երևանից մինչև Շուշի տրանսպորտային, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցության հայտում պետք է ներկայացնել կավե աշխատանքների 10-15 բարձր որակի լուսանկար, ինքնակենսագրական /CV/, փառատոնների, մրցույթների կամ ուսուցողական դասընթացների մասնակցության մասին հավաստագրեր։

Նշենք, որ մասնակցության հայտերը ցանկացողները կարող են ուղարկել brut-art@naregatsi.org էլեկտրոնային հասցեին, իսկ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374) 47-73-14-66, 47-73-18-65, (+374) 97-19-02-84 (բջջ.) հեռախոսահամարներին: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:


     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search