Artsakhpress

Քաղաքական

«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին

Այսօր՝ փետրվարի 4-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացել է «Արցախի ազատություն» կուսակցության նիստը:

«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին

«Արցախի ազատություն» կուսակցությունը  նախագահական  ընտրություններին   սատարելու  է   Արայիկ  Հարությունյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Արցախի ազատություն» կուսակցության նախագահ Զավեն Ռուբենյանը:

Նրա խոսքով՝ իրենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարել էին, որ ակտիվ մասնակցություն են ունենալու ընթացիկ տարվա մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

«Կուսակցության գործադիր մարմինը քաղաքական որոշում կայացնելու նպատակով օրեր առաջ անց է կացրել խորհրդակցություններ, ինչպես նաև հանդիպումներ ենք ունեցել մեր շրջանային պատասխանատուների հետ: Քննարկումների ընթացքում գրեթե բոլորի կողմից կարևորվել է, որ Արցախի ապագա նախագահը պետք է ունենա քաղաքական մեծ փորձառություն, պետության առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներից շատ լավ տեղեկացված լինի, ունենա բավարար կամք և վճռականություն՝ ինչպես արտաքին սպառնալիքների պարագայում Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում մեր ժողովրդի շահերը լիակատար կերպով ներկայացնելու և պաշտպանելու առումներով: Հաշվի առնելով այս ամենը՝ «Արցախի ազատություն» կուսակցության գործադիր մարմինը միաձայն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ սատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանական ընտրություններին համանուն կուսակցության հետ մասնակցել դաշինքով: Այս որոշումը կայացնելու համար բավարար հիմք է հանդիսացել ավելի քան մեկ տասնամյակում Ա. Հարությունյանի ծավալած գործունեությունը»,-մասնավորապես ասել է Զ. Ռուբենյանը:

Միջոցառմանը ներկա «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով ներկաներին, մասնավորապես  ասել  է.«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Պետք է կարևորել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ անվտանգություն, կայուն տնտեսական աճ, սոցիալական արդարություն: Այդ ամենի հիմքում մենք դնելու ենք մեր նախընտրական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացնենք: Ուզում եմ վստահեցնել, որ այն տեսլականը, որն այսօր կա և որի վրա ձևավորվող ծրագիրը լինելու է իրատեսական և հավակնոտ, հիմք է դառնալու ժողովրդի առջև ծառացած գլխավոր խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ժամնակացույց մշակելու և քայլեր ձեռնարկելու համար: Այդ ամենը մենք կյանքի ենք կոչելու միասնական ուժերով: Հավաստիացնում եմ, որ միասին մեզ հաջողվելու է ստեղծել այն երկիրը, որը մեր սերունդները ժառանգելու են՝ այդ ամբողջ ժամանակահատվածում հիշելով մեր կատարած աշխատանքը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search