Դիարբեքիրի Ճարտարապետների պալատը և որոշ հասարակական կազմակերպություններ եղել են Սուր գավառի չորս թաղամասերում, որոնց ուսումնասիրությունը շուրջ 4 տարի արգելված էր և կատարել են հետազոտություններ:
Դիարբեքիրի Սուր գավառում պատմական շենքեր են ոչնչացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատվիրակությունը հունվարի 17-ին մտել է Սուր գավառ և իրենց հետաքննության վերաբերյալ զեկույցով հանրության հետ կիսվել մամուլի հաղորդագրությամբ: Ըստ զեկույցի՝ տասնյակ պատմական շինություններ ամբողջությամբ ավերվել են, որոշ տարածքներ էլ գանձ որոնողներն են քանդել: Հայտարարության մեջ այս իրավիճակի մասին ասվում է. «Չնայած ոչ ոքի չէր թույլատրվում մուտք գործել տարածք, այնուամենայնիվ որոշ տեղերում գանձեր գտնելու համար քանդել են, որի պատճառով էլ վնասվել են շենքերը», հայտնում է agos.com-ը:
Պատվիրակության զեկույցի համաձայն ՝ Սուր, Հասիրլի, Ֆաթիհպաշա և Դաբանօղլու թաղամասերում գտնվող 49 պատմական շենքերից որևէ քար չի մնացել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ենիկապի փողոցը, որը պահպանել է իր նախնական տեսքը, և ուր կան բազմաթիվ հուշարձանային և քաղաքացիական ճարտարապետական կառույցներ, քանդել են փոխակերպելու համար: Նման արարքի հետևանքով ոչնչացվեցին Սուրբ Կիրակոս և Քաղդեական եկեղեցիների խանութներն ու բակային պատերը՝ խաթարելով այդ փողոցների նախնական ճարտարապետական տեսքը»: