ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փետրվարի 7-ին անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։