Artsakhpress

Մշակույթ

Շուշիում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը

Փետրվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը։

Շուշիում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը

Շուշիում կնշվի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:

«Տեառնընդառաջը մեր եկեղեցու Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը։ Տոնակատարությանը կենտրոնի սաներն ու աշխատակիցները կմասնակցեն երեկոյան ժամերգությանը և իրենց հետ կենտրոն կբերեն Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը ու, ժողովրդական սովորույթի համաձայն, օրհնված մոմի կրակով կվառեն Տեառնընդառաջի խարույկը»,- նշել է Ա. Կապլանյանը:

Նրա խոսքով՝ մինչ այդ՝ ժամը 18։00-ին, տեղի կունենա Արցախի պետական երգչախմբի համերգը, որից հետո սպասվում է Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակների հյուրասիրություն՝ փոխինձ, աղանձ, ինքնաեռով թեյ ու արցախյան թերթերուկ։

««Նարեկացի» արվեստի միության հյուրասեր բակը ողողված կլինի մոմերի լույսերով՝ որպես տիրոջ գալստի նախատոնակ։ Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու տոնական միջոցառմանը»,- ավելացրել է Ա. Կապլանյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search