Artsakhpress

Քաղաքական

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ  հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ ասված է.
 
«-Կարեւորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ,
- նպատակ ունենալով այդ կարեւորագույն գործին բերելու մեր նպաստը՝ որպես հանրային կարծիքի կրող եւ արտահայտող,
-հարգելով քաղաքական բազմակարծությունը եւ ազատ արտահայտվելու իրավունքը,
-գնահատելով ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի կայացման եւ զարգացման գործում,
-ուսումնասիրելով նրանց հրապարակային ելույթներում հնչեցրած թեզերը՝
մենք՝ ստորև ստորագրողներս, գտնում ենք, որ պետության ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվի կառավարման բնագավառում փորձ ունեցող, ժամանակակից մտածողությամբ օժտված, խնդիրները տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում պատկերացնող, հանրային բարձր աջակցություն ունեցող քաղաքական գործիչ: Մեր երկրի պատմության վերջին 15 տարիներին քաղաքական նորարարությունը եւ տնտեսական բարեփոխումներն ու սոցիալական բարեկեցության աճը կապված են «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ: Ուստի մենք հայտարարում ենք, որ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը»:    
 
Հայտարարության տակ ստորագրել են  «Հելսինկայն նախաձեռնություն – 92» (Կարեն Օհանջանյան), «Հանուն ժողովրդի» (Վազգեն Ասրյան), «Իրազեկ սերունդ»    (Սերյոժա Ավանեսյան), «Երիտասարդության զարգացման կենտրոն» (Սուսաննա Պետրոսյան), «Մտքի ուժ» (Սարգիս Ասատրյան), «Հանուն Արցախի» (Սերգեյ Խաչատրյան), «Հայ բարեկամների միավորում» (Սերգեյ Եփրեմյան), «Գթության մայր» (Իրինա Քեշիշյան), «Մեկ ազգ, մեկ բռնունցք»  (Արայիկ Հակոբյան), «Ողջամիտ քաղաքացի»  (Արտակ Ավագիմյան) և «Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման  կենտրոն»  (Արթուր Շիրինյան) հասարակական կազմակերպությունները:
 
Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ նախաձեռնությունը բաց է միանալ ցանկացող բոլոր ՀԿ-ների համար:
 
Նշենք, որ ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցությունը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության հետ նախընտրական դաշինք է ձևավորել, որին միացել են «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search