Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահն ու թագավորը միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը: