Artsakhpress

Քաղաքական

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Փետրվարի 11-ին «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարությունը հանդիպել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, որից հետո տարածել է հայտարարություն, որը իրականությանը չի համապատասխանում և հերքվել է կոլեկտիվի կողմից:

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը՝ նշելով, որ դպրոցի ֆեյսբուքյան էջի միջոցով ապատեղեկատվության հերքում են տարածել՝ նշելով, որ վերը նշված հայտարարությունը կանխակալ սխալ է պարունակում:

Հերքման մեջ մասնավորապես ասված է. «Դպրոցի բազմանդամ և բազմակարծիք կոլեկտիվին վերագրվող միտքը իրականում մեկ ուսուցչուհու կարծիք է: Խնդրում ենք շտկել թյուրըմբռնման տեղիք տվող վերոհիշյալ մեկնաբանությունը և հերքել այն»:

Տեղեկացնենք, որ «Միասնական Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվին վերագրվել է այն դիրքորոշումը, թե իբր Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ նրանք միասնական կարծիք են արտահայտել՝ ասելով. «Մեր երկրին պետք է այնպիսի իշխանություն, որը կունենա քաղաքական հեռատեսություն, սառը դատողություն, տղամարդու խոսք: Այս բոլոր հատկանիշները տեսնում ենք Սամվել Բաբայանի մեջ»:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search