Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումն իջեցրել Է օրական 365 հազար բարելով՝ օրական մինչեւ 825 հազար բարել՝ 2011 թվականից ի վեր ռեկորդային ցածր մակարդակ:
ԷՄԳ-ն նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի ռեկորդային անկում Է կանխատեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է գործակալության փետրվարյան հաշվետվության մեջ:
Վերանայման հիմնական պատճառը դարձել Է նոր տիպի կորոնավիրուսի տարածումը եւ, որպես հետեւանք, տնտեսական աճի տեմպերի նվազումը Չինաստանում:
«2020 թվականին մենք մեր կանխատեսումն իջեցրել ենք օրական 365 հազար բարելով՝ օրական մինչեւ 825 հազար բարել՝ 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշ: Պահանջարկի աճը 2019 թվականին նվազել Է օրական 80 հազար բարելով՝ օրական մինչեւ 885 հազար բարել՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում սպառման ավելի ցածր, քան սպասվում Էր, ցուցանիշի ֆոնին»,-նշվում Է հաշվետվության մեջ:
Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի տարածումը հունվար-մարտին կհանգեցնի նավթի համաշխարհային պահանջարկի նվազեցման օրական 435 հազար բարելով: «Նավթի պահանջարկը, ինչպես սպասվում Է, օրական 435 հազար բարելով կնվազի 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչը կարող Է դառնալ առաջին եռամսյակային նվազումը ավելի քան 10 տարվա ընթացքում»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: