Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ճապոնիայում առաջին տեղացի բնակիչն է մահացել կորոնավիրուսից:

Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոյին, փոխանցում է tert.am-ը:
Նրա խոսքով` Կանագավայի 80-ամյա բնակչուհին հոսպիտալացվել է մի քանի օր առաջ, այնուհետև մահացել է:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածության ախտորոշումը նրան տրվել է արդեն մահվանից հետո:
«Ցանկանում եմ խորին ցավակցություններս հայտնել նրա ընտանիքին»,-ասել է ճապոնացի նախարարը:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ներկայում պարզում է, թե երբ և որտեղ կարող էր 80-ամյա ճապոնուհին վարակվել կորոնավիրուսով: Ճապոնիայի առողջապահության նախարարը նշել է, որ թույլ իմունային համակարգով տարեց մարդիկ կարող են ավելի արագ վարակվել կորոնավիրուսով, և կոչ է արել ցանկացած ախտանշանի դեպքում դիմել բժշկական օգնության: 
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 250 է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search