Artsakhpress

Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», Քաջարան և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search