Artsakhpress

Քաղաքական

«Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասը գրավելու ուղղությամբ». The Jewish Press-ի անդրադարձը

Հրեական The Jewish Press-ի առցանց տարբերակը հրապարակել է հոդված, որում անդրադարձ է արվել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին սպառնող վտանգներին:

«Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասը գրավելու ուղղությամբ». The Jewish Press-ի անդրադարձը

«Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասը գրավելու ուղղությամբ». The Jewish Press-ի անդրադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անդրադարձում նշվում է, որ Թուրքիան լայնածավալ ակտիվություն է դրսևորում Հին քաղաքում՝ թիրախավորելով հայկական և մյուս քրիստոնեական թաղամասերը:

Տեղի բնակիչները կայքի լրագրողին պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձում են համոզել իրենց ժխտել մեկ դար առաջ թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Բնակիչներից մեկը կայքի հետ զրույցում մանրամասնել է, որ մի թուրք դիվանագետ դիմել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր լուսանկարների և փաստաթղթերի հավաքածու ունեցող փոքրիկ թանգարանի սեփականատեր Կահաբադիջան ընտանիքին՝ առաջարկելով դադարեցնել գործունեությունն ու զերծ մնալ փաստաթղթերի, տեղեկատվության տարածումից:

Նշվում է, որ այս ընտանիքի անդամներն իրենց կյանքը նվիրել են հարցի բարձրաձայնմանն ու Ցեղասպանության թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել:

Իլյա Կահաբադիջանը, որի պապը վերապրել է Ցեղասպանությունը, կայքի հետ զրույցում պատմել է, որ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան փորձել է այդ թեմայից խոսել:

«Ես գլխի ընկա, որ նա ցանկանում էր ինձ համոզել դադարեցնել հայերի սպանդի թեմայով գործունեությունը»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ պաշտոնյան սպառնալիքներ չի հնչեցրել իր հասցեին:

«Ես մատնացույց արեցի մուտքին, և նա հասկացավ, որ հայ համայնքը պատրաստ է շարունակել զբաղվել Ցեղասպանության հարցով: Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ նմանատիպ համաձայնագիր չի կնքվել»,- ասել է զրուցակիցը՝ որպես օրինակ բերելով Իսրայելի և Գերմանիայի միջև կնքված համաձայնագիրը, որի շրջանակում Գերմանիայի իշխանությունները փոխհատուցել են Հոլոքոստը վերապրածներին ու զոհերի ընտանիքներին:

Շարունակելով թեման՝ կայքը նկատում է, որ թուրքական կողմը փորձում է հայերի համար ֆինանսական տեսանկյունից շահեկան առաջարկներ անել: Հայկական թաղամասում անշարժ գույք ունեցողների պատմելով՝ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս մի քանիսին 3000 դոլար են առաջարկել կարիքները հոգալու համար, սակայն բոլոր հայ բնակիչները մերժել են այդ առաջարկը, քանի որ քաջ գիտակցում են, որ գումարն առաջարկվում է լռության դիմաց:

Բացի այդ, կայքը տեղեկացրել է, որ թուրքերը փորձում են տիրանալ հայկական ակտիվներին: Մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները շոկի են մատնվել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իրական գինը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի: Քննության արդյունքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը եղել է Թուրքիայից:

Այս դեպքից հետո տեղի համայնքի առաջնորդները հավաքվել են՝ քննարկելու համայնքի ունեցվածքը թուրքերի ձեռքում հայտնվելու գործընթացը կանխելու միջոցները: Հայերի շրջանում դեռևս պահպանվում է վախն առ այն, որ թուրքերն ավելի շատ անշարժ գույք ձեռք կբերեն:

Մի քրիստոնյա առևտրական, որը նախընտրել է անանուն մնալ, պատմել է, որ թուրքերը վերջերս իսլամական կրոնական հիմնադրամին, որը վերահսկում ու կառավարում է Երուսաղեմի Հին քաղաքի իսլամական շինությունները, փոխանցել են Հայկական թաղամասում անշարժ գույքի սեփականության վերաբերյալ շատ հին հավաստագրեր, որոնց մեջ եղել են նաև Օսմանյան կայսրության ժամանակահատվածին թվագրվող փաստաթղթեր: Առևտրականի խոսքով՝ թուրքերը հիմնադրամին խնդրել են վավերացնել այդ փաստաթղթերը. այդ փաստաթղթերով նրանք ձեռք են բերում հայկական ակտիվները:

Հայկական թաղամասի բնակիչները չեն թաքցնում թուրքերի նախաձեռնությունների առնչությամբ ունեցած իրենց վախերը, բայց միևնույն ժամանակ վստահ են, որ թուրքերը բաց առճակատման չեն գնա, քանի որ արանքում չափազանց զգայուն հարցեր են:

Աղբյուրը նկատում է, որ Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մուսուլման եղբայրներ»-ին տրամադրվող աջակցությունն անհանգստացնում են Իսրայելի իշխանություններին: Երկրի հետախուզական ծառայությունն իր վերջին տարեկան զեկույցում առաջին անգամ Թուրքիային որպես սպառնալիք է ներկայացրել:

Իսրայելի իշխանությունները հաճախ են բարձրացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը՝ դա անելով ի պատասխան Թուրքիայի կողմից վարվող հակահրեական քաղաքականության, սակայն գործը ճանաչման այդպես էլ չի հասել:

Նշվում է, որ վերջին տարիներին Երուսաղեմի Հին քաղաքում նկատվում է թուրք զբոսաշրջիկների զգալի աճ: Այս առնչությամբ Իլյա Կահաբադիջանը նշել է, որ թուրք զբոսաշրջիկները ևս աշխատում են ընդդեմ հայերի՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Բացի այդ, թաղամասի շինությունների պատերին հայերին զրպարտող գրաֆիտիներ են արվում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search