Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:
Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին: 

     

Քաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը...

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո...

Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի...

Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում...

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310 -ամյակին նվիրված համերգ է կայացել

Search