Artsakhpress

Հասարակական

Կայացել է ԱՀ պետական մշակութային քաղաքականության հայեցակարգի նախագծի շնորհանդեսը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում այսօր՝ փետրվարի 14-ին, կայացել է ԱՀ պետական մշակութային քաղաքականության հայեցակարգի նախագծի շնորհանդեսը:

Կայացել է ԱՀ պետական մշակութային քաղաքականության հայեցակարգի նախագծի շնորհանդեսը

Կայացել  է    ԱՀ պետական մշակութային  քաղաքականության   հայեցակարգի  նախագծի  շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայեցակարգի նախագիծն իրականցվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքում հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը:
Նրա խոսքով՝ անցած տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել ԱՀ-ում մշակութային կյանքի աշխուժացման, հաստատությունների կայացման, նոր կենտրոնների բացման ուղղություններով:

«Այս ամենը կյանքի կոչելուց հետո փորձեցինք վերանայել կատարված աշխատանքները: Պատասխանատվություն կրելով դրանց համար՝ պարտավոր ենք նոր քայլեր ձեռնարկել մշակութային կյանքը նոր բարձրության հասցնելու գործում: Համաշխարհային գործընթացների ներկա փուլը պահանջում է, որ մենք էլ, մեր ազգային ինքնագիտակցությանը և կերպարին հարիր, պահպանենք ազգային մշակույթը և այն մատուցենք համաշխարհային հանրությանը: Արցախի չճանաչված լինելն ինքնին խոչընդոտներ է հարուցում մեր մշակույթը համաշխարհային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև մեր մշակույթը զարգացնելու համար»,-մասնավորապես ասել է փոխնախարարը:

Մ. Բալայանի խոսքով՝ մշակութային քաղաքականության ընդունումը պահանջում է լուրջ աշխատանքների իրականացում. այն ավելի լայն ասպարեզ է՝ սկսած գրքերի հրատարակումից, ցուցահանդեսներից մինչև համերգային ծրագրերի և այլ տարաբնույթ միջոցառումների կազմակերպում: Արցախի մշակույթը պետք է քարոզվի ոչ միայն բնակչության շրջանում, այլև արտաքին աշխարհում:
Միջոցառմանը Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասել է, որ իրենք նպատակ ունեին, ժամանակակից մշակութային քաղաքականությանը վերաբերող տեսական և գործնական հիմնադրույթներն օգտագործելով, առաջարկել մի հայեցակարգ, որը կհամապատասխանի ողջ հանրությանը համաշխարահային որոշակի գործընթացների, ձեռքբերումների, թերացումների համատեքստում:


«Հետազոտական մեր խումբն Արցախում աշխատել է մեկ ամիս: Այս հայեցակարգի նախագծի իրականացումն այսօր մեծ անհրաժեշտություն ունի: Մեր նպատակն է եղել նաև փորձել վեր հանել արցախյան հասարակության մշակութային հոգսերն ու մտահոգությունները: Մշակութային քաղաքականության առաջնային խնդիրը մնում է առանձին քաղաքացու, խմբի և համայնքի մշակութային իրավունքի իրացումն ու մշակութային ներուժի ինքնարտահայտման իրավական և գործնական հնարավորությունների էական բարելավումը, քաղաքացիական հասարակության գաղափարաբանության արմատավորումը, առաջընթացի ներգրավումը մշակութային քաղաքականության ոլորտում: Լուրջ խնդիրներ կան մասնագիտական և կադրային քաղաքականության բնագավառում: Կադրային քաղաքականությունն ավելի սոցիալական և քաղաքական է և ոչ պակաս մասնագիտական բնույթ է կրում»,-մանրամասնել է Հ. Պետրոսյանը:

Բանախոսի խոսքով՝ դիտարկումները ցույց են տալիս, որ ԱՀ մշակութային քաղաքականության գերակա ուղղություններն են նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովումը, տարածումը, ժամանակակից արվեստի զարգացումը, հանրահռչակումը, մշակութային կրթության և ոլորտի կադրային քաղաքականության իրականացումը, ինչը հիմնականում համապատասխանում է ԱՀ մշակույթի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններին:


Շնորհանդեսին ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և կառույցի ենթակայությամբ գործող շրջանների համապատասխան ոլորտների ներկայացուցիչները բանախոսին հարցեր են ուղղել և հանդես եկել առաջարկություններով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search