Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանում Թրամփի այցին ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով հատուկ պատ են կառուցում

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում աշխատանքներ են տարվում 400 մետր երկարությամբ պատի կառուցման ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանմանն ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով:

Հնդկաստանում Թրամփի այցին ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով հատուկ պատ են կառուցում

Հնդկաստանում Թրամփի այցին ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով հատուկ պատ են կառուցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը բացատրել է, թե պատն անվտանգության նկատառումներով է կառուցվում, ինչպես նաև աշխատանքները տարվում են տարածքի ընդհանուր բարեկարգման համար:
Պետության պատվերով պատը կառուցող կապալառու ընկերությունն այլ կերպ է մեկնաբանում ծրագրի նպատակները. պատն օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհի երկայնքով կկառուցվի, որով Թրամփը կուղևորվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ 150 բանվոր աշխատում է շուրջօրյա, որպեսզի կարողանա ծրագիրը մինչև ԱՄՆ նախագահի գալն ավարտին հասցնել: Ճանապարհի երկայնքով տարածվող ետնախորշերում մոտ 800 աղքատ ընտանիք է ապրում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search