Artsakhpress

Միջազգային

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ Է սպասում, սակայն մտադիր չԷ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող Է հասնել կորոնավիրուսի տարածումը:

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող Է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին:


«Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա Էվոլյուցիայի մեջ,-ասել Է Յազարեւիչը:-Վիրուսը կրկին կարող Է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չԷինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»:


ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում «նոր հաստատված դեպքերի թիվը, որոնց մասին հաղորդվում են Չինաստանում, կայունացել Է»: Սակայն, նրա խոսքով, այդ հանգամանքը «պետք Է մեկնաբանել խիստ զգուշավորությամբ», քանի որ կորոնավիրուսի հարուցած հիվանդության ներկայիս բռնկումը «դեռեւս կարող Է գնալ ցանկացած ուղղությամբ»:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search