Artsakhpress

Միջազգային

«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին». Նեթանյահուն` գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի բան չգիտի գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին:

«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին». Նեթանյահուն` գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին

«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին». Նեթանյահուն` գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է  Tert.am գործակալությունը` իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքին հղումով: 
«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին»,- ասել է Նեթանյահուն:
Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի ՀՕՊ համակարգի կողմից Դամասկոսի դեմ հարձակմանը հակազդելու պահը:
Ֆիքսված կադրերում, ըստ ամենայնի, սիրիական զենիթային համակարգերն են, երկնքում լուսարձակումներ են երևում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի ուղղությամբ հարվածներ հասցրած ինքնաթիռները երկրի տարածք են մուտք գործել հարավ-արևմուտքից՝ Իսրայելի կողմից շրջափակված Գոլանի բարձունքների տարածքից: Թել Ավիվը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:
Աղբյուրը նշում է, որ Իսրայելը բազմիցս հարվածել է Սիրիային՝ իր դժգոհությունը հայտնելով երկրում Իրանի ռազմական ներկայության դեմ:
Վերջին անգամ Դամասկոսն Իսրայելի կողմից հրթիռակոծվել էր փետրվարի 6-ի գիշերը, կիրառվել էր «օդ-ցամաք» դասի ութ հրթիռ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search