Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ շատ ուրախ է այս հանդիպման առթիվ։ Նա նկատեց, որ հաճախակի են հանդիպում տարբեր միջազգային միջոցառումների, նիստերի ընթացքում։ «Հայաստանի ու Մոլդովայի հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի վրա են, ինչը շատ ողջունելի է։ Նկատվում է ինտենսիվություն երկկողմ շփումներում, սակայն նույնը չենք կարող ասել տնտեսական մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարթությունում զգալի անելիքներ կան, անհրաժեշտություն համարեց բիզնես ֆորումի, տարբեր միջոցառումների կազմակերպումը, որպեսզի գործարարները հնարավորություններ գտնեն տնտեսության ոլորտն աշխուժացնելու։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով մեկնել Մոլդովա։ Նա նշեց, որ մինչ այդ կհստակեցվի օրակարգն՝ այցն առավել արդյունավետ դարձնելու համար։
Տնտեսական երկկողմ ցուցանիշները չեն գոհացնում նաև Մոլդովայի նախագահին։ Կիսելով իր գործընկերոջ կարծիքը՝ նա նշեց, որ համատեղ ակտիվ պետք է աշխատել առևտրաշրջանառությունը, տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համար։
«Պարոն վարչապետ, շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ձեզ սպասում ենք Մոլդովայում։ Անհրաժեշտություն կա անցկացնել միջկառավարական նիստ, գործարար հանդիպումներ, որը կարծում եմ, խթան կլինի տնտեսական հարաբերություններին»,-ասաց Իգոր Դոդոնը։ Նա տեղեկացրեց, որ փետրվարի վերջին սպասվում է Մոլդովայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search