Artsakhpress

Հասարակական

Փորձագետներն Android-ի չջնջվող վիրուս են հայտնաբերել

Malwarebytes-ի մասնագետները գտել եւ նկարագրել են xHelper վիրուսը:

Փորձագետներն Android-ի չջնջվող վիրուս են հայտնաբերել

Փորձագետներն Android-ի չջնջվող վիրուս են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ նրանց` վնասատու ծրագիրն Android-ով աշխատող սմարթֆոն է վերադառնում նույնիսկ դեվայսի բոլոր տվյալներն ամբողջությամբ ջնջելուց հետո, հայտնում է News.am-ն:
Կիբերանվտանգության փորձագետները xHelper-ով վիրուսով վարակված սմարթֆոն են ստացել: Նրանց չէր հաջողվել ազատվել վնասատու ծրագրից նույնիսկ սարքի ամբողջական վերածրագրավորումից հետո: Մասնագետները նկատել են, որ վիրուսային ֆայլերը վերադառնում են սարքից հեռացումից որոշ ժամանակ անց:
XHelper-ի առանձնահատկությունների ուսումնասիրությունից հետո փորձագետները պարզել են, որ ծրագրի նորից հայտնվելը կապված է Google Play-ի հետ, քանի որ Android-ի համար առցանց խանութի անջատումից հետո վիրուսը դադարել է վերադառնալ: Malwarebytes-ին չի հաջողվել պարզել, թե ինչպես է ծրագիրը վերատեղադրվում սարքի վրա, սակայն ընկերությունը հետեւություն է արել, որ xHelper-ն ուղիղ կերպով չի հայտնվում Google Play-ի կատալոգից, այլ օգտագործում է առցանց ռեպազիտորը որպես «ծխե շղարշ»:
Որպես սմարթֆոնը վիրուսից բուժելու համար խորհուրդ փորձագետները խորհուրդ են տվել ժամանակավորապես անջատել Google Play-ը կարգավորումների միջից, սարքը ստուգել ցանկացած հակավիրուսով եւ հեռացնել վնասատու ծրագրի հետքերը: Մասնագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, վիրուսն այլեւս չի հայտնվի:
XHelper վիրուսը հայտնաբերվել էր 2019-ի մայիսին: Ծրագիրը ներթափանցում է զոհի սմարթֆոնի մեջ, ինքնուրույն տեղադրվում է եւ ինքնուրույն մեծ թվով հավելվածներ է ներբեռնում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search