Artsakhpress

Հասարակական

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում կանկացվի մանրանկարչության ամառային դպրոց. տնօրենը խոսել է կատարված աշխատանքի և հետագա անելիքների մասին

2019 թվականին Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, ընդունել է շուրջ 19 հազար 200 տեղացի և օտարերկրյա այցելուի. այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 3000-ով:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում կանկացվի մանրանկարչության ամառային դպրոց. տնօրենը խոսել է կատարված աշխատանքի և հետագա անելիքների մասին

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում   կանկացվի    մանրանկարչության ամառային դպրոց.   տնօրենը  խոսել  է  կատարված  աշխատանքի   և  հետագա  անելիքների  մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:

Ըստ տնօրենի՝ կենտրոնը շարունակել է գործել մատչելի, Արցախի թանգարանների գնացուցակին համապատասխանեցված մուտքի և բացատրության սահմանված տոմսերի արժողությամբ, ինչպես նաև անվճար մուտքի լայն արտոնություններով․ Մատենադարան-Գանձասարի ցուցադրությանն անվճար ծանոթացել են 2600 դպրոցականներ, 3100 զինծառայողներ, ուսանողական բազմաթիվ խմբեր, պետական-պաշտոնական պատվիրակություններ, մինչև 6 տարեկան երեխաներ, թոշակառուներ և ազատամարտի վետերաններ։

Խոսելով 2019 թվականի գործունեության մասին՝ մեր զրուցակիցը մանրամասնել է. «2019 թվականին մասնաճյուղում տեղի է ունեցել առաջին հայագիտական միջազգային գիտաժողովը՝ «Հայոց Արևելից կողմանք․ պատմություն և մշակույթ» խորագրով։ Գիտաժողովը կազմակերպել էին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, որին աջակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության և արտաքին գործերի նախարարությունները։ 2019 թվականին մասնաճյուղում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։ Տարվա վերջին մասնաճյուղում բացվել է գրադարան-ընթերցասրահ, այդպիսով մայր կառույցի՝ Մաշտոցյան Մատենադարանի թվային ողջ ֆոնդը հասանելի դարձնելով նաև Արցախում․ այն կարևոր ու բացառիկ իրադարձություն էր։ Մասամբ համալրվել է մասնաճյուղի գրադարանը, Մատենադարան-Գանձասարի գրադարանում այժմ առկա է 3000 միավորանոց հայագիտական արժեքավոր գրականություն։ Առանձնացնենք նաև Արցախի մայր բուհի՝ ԱրՊՀ-ի հետ կնքված փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը: Կարծում ենք, որ ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը շատ կարճ ժամանակում կտա իր դրական արդյունքները։ 2019 թվականին մասնաճյուղը նաև ստացել է նվիրատվություններ, այդ թվում՝ հնատիպ գրքեր գերմանաբնակ հայրենակցից։ Նախորդ տարում մասնաճյուղը, Արցախի նախագահի հրամանով, դարձավ պետական պահպանության օբյեկտ։ Գործարկվեց ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Մատենադարանի կայքէջում բացվել են երկու ենթաբաժիններ՝ «մասնաճյուղի գործունեություն» և «Մատենադարան-Գանձասար» անվանումներով։ Մասնաճյուղի դահլիճում տեղի են ունեցել գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ, գրական երեկոներ և այլ գիտամշակութային միջոցառումներ»։

Ա. Թորոսյանն ավելացրել է, որ 2020 թվականին խոստանում է լինել էլ ավելի հագեցած։ այս տարի կլրանա մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակը։ Հուլիս-օգոստոսին նախատեսվում է անցկացնել մանրանկարչության ամառային դպրոց, որի իրականացմանն աջակցելու է «Վալլեքս» բարեգործական հիմնադրամը. հնարավոր է՝ լինեն նաև այլ աջակիցներ։ «Մասնաճյուղի ցուցադրությունն ավելի դիտարժան է լինելու՝ նախատեսվում է քարտեզների ցուցադրություն, միջնադարյան բժշկության վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ ցուցադրություններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կարգադրությամբ՝ շուտով մասնաճյուղում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին։ Մասնաճյուղի թանգարանային համալիրն այս տարի, կարծում եմ, կհամալրվի նաև նոր ձեռագրերով»,- տեղեկացրել է տնօրենը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search