Artsakhpress

Սփյուռք

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

Իրանում փետրվարի 21-ին անցկացնում են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները:

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ:
Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ: Կարեն Խանլարյանը նշեց, որ մեկ տեղը հարավային, մյուսը՝ հյուսիսային իրանահայության համար է:
«Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը»,-ասաց Կարեն Խանլարյանը:
Այս ընթացքում հայ թեկնածուները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը: Շեշտադրումները հետևյալն են՝ համայնքային կառույցների պահպանում, իրավունքների պաշտպանություն, համայնքային խնդիրների լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է, որից 30 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն է: Բարեփոխական մի քանի կուսակցություններ ընտրություններին մասնակցում են «Իրանի համար» դաշինքով: Պահպանողականների մոտ միավորում չկա, նրանք ընտրություններին մասնակցում են առանձին ցուցակներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search