Artsakhpress

Հասարակական

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

Փետրվարի 20-ի երեկոյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը վարչական ձերբակալման է ենթարկել 8 հոգու:

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին, ինչպես նաև զրույցներ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի վերաբերյալ: Ոստիկանությունը պարզաբանել է, որ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքին և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարմանը: Նրանք վարչական ձերբակալման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ վարչական կարգով ձերբակալված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search