Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 28 տարեկան։
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիգրան Պողոսյանը ծնվել է 1992 թվականին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 1999-2009 թթ. սովորել է Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։ 2010-2014 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։
Տիգրանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 26-ին, Մարտակերտի դիրքերից մեկում՝ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից ստացած մահացու վիրավորումից։
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: 2017 թ.-ի ապրիլի 26–ին Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից Հոռոմ գյուղում տեղադրվել է խաչքար՝ Տիգրանի և բոլոր հերոսների հիշատակին: 2017 թ.-ի ապրիլի 18–ին Հոռոմ գյուղի դպրոցի բակում Տիգրան Պողոսյանի հիշատակին բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների անվանական ծառուղի: