Artsakhpress

Քաղաքական

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 20-ին Կահիրեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ:

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, եգիպտականը` ԵԱՀ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով օգնական Բադր Աբդել Աաթին (Badr Abdel Aati):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես առևտրատնտեսական, կրթական, զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ-ԵԱՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը։ Անդրադարձ կատարվեց Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի կազմակերպմանը վերաբերող նախապատրաստական աշխատանքներին։
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, հատկապես ուշադրություն դարձվեց Արևելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:
Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՀ Ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարարի, ԵԱՀ Միջազգային համագործակցության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև հայ համայնքի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search